ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News
Բուխարեստում սկսվել են նախագահական ընտրությունները չեղյալ համարելու Ռումինիայի Սահմանադրական դատարանի որոշման դեմ լայնածավալ բողոքի ակցիաները։ Այս մասին հայտնում է Agerpres գործակալությունը։
Ցուցարարների հիմնական պահանջներն են նախագահական ընտրությունների երկրորդ փուլի վերսկսումը և նախագահ Կլաուս Յոհանիսի հրաժարականը, նախքան մեկնարկը լրագրողներին ասել է դաշինքի առաջնորդ Ջորջ Սիմիոնը։
Նա ընդգծել է, որ ցույցի անցկացման թույլտվություն է ստացվել և շնորհակալություն է հայտնել իրավապահ մարմիններին «համագործակցության համար»։ Քաղաքական գործիչը հավելել է, որ բողոքի ակցիաները կշարունակվեն հաջորդ շաբաթ և կավարտվեն միայն առաջադրված պահանջների կատարումից հետո։
--00—ՅՄ