ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News
Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպման բոլոր տոմսերը գրեթե սպառվել են: Այս մասին ArmSport.am-ը տեղեկացավ ՀՖՖ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից:
Հատկանշական է՝ բոլոր տոմսերը սպառվել են առցանց վաճառքի արդյունքում, այդ իսկ պատճառով տոմսարկղում տոմսերի վաճառք չի նախատեսվում: Այս պահի դրությամբ մնացել է 70 տոմս՝ մարզադաշտի բոլոր տրիբունաներում միասին:
Հիշեցնենք՝ հանդիպումը կկայանա մարտի 25-ին՝ ժամը 21:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
--00—ՅՄ