ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News
Հայաստանի Հանրապետության Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով սույն թվականի մարտի 16-20-ը Երևան քաղաքի ծխախոտային արտադրատեսակների վաճառքով զբաղվող 755 տնտեսվարող սուբյեկտների շրջանում իրականացվել են լայնամասշտաբ իրազեկման աշխատանքներ:
Նրանց իրազեկվել է ծխախոտային արտադրատեսակների հրապարակային ցուցադրության արգելքի վերաբերյալ:
Օրենքի պահանջը չկատարելը ենթադրում է վարչական պատասխանատվություն:
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը տնտեսվարողներին հորդորում է խստորեն պահպանել Օրենքի պահանջը:
--00—ԼՄ