ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
Իսրայելը կարող է հարված հասցնել Իրանին, եթե Թեհրանը գերազանցի ուրանի հարստացման 60%-ի ցուցանիշը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:
Նշվում է, որ ըստ Axios լրատվական հարթակի աղբյուրի, որը իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյա է, Իսրայելը ծանուցել է ԱՄՆ-ին և Եվրոպայի մի քանի երկրների, որ Թեհրանի կողմից նման գործողությունները կարող են Թել Ավիվին հրահրել ռազմական ուժի կիրառման:
Մեկ այլ պաշտոնյա Axios-ին հայտնել է, որ Իրանը տեղյակ է այս թեմայի շուրջ Իսրայելի դիրքորոշման մասին։ Իր հերթին, մարտի 17-ին Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին հերքել է Իսրայելի և Գերմանիայի կողմից մեղադրանքները՝ միջուկային զենք ձեռք բերելու փորձի վերաբերյալ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ