ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News
Ողջունում է ընդդիմադիր խմբակցությունների որոշումը՝ առաջադրելու ՄԻՊ թեկնածու՝ ի դեմս անվանի հանրային գործիչ Էդգար Ֆերդինանդի Ղազարյանի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Ողջունում եմ նաև Էդգար Ղազարյանի որոշումը՝ համաձայնելու առաջադրմանը՝ անգամ այն պայմաններում, երբ ՔՊ-ն ունի միանձնյա որոշում կայացնելու բավարար ձայներ։ Իսկ մենք լավ գիտենք, որ ՔՊ-ն չունի ո՛չ քաղաքական կամք, ո՛չ քաղաքական գիտակցություն՝ ՄԻՊ մանդատը ընդդիմության առաջադրած թեկնածուին փոխանցելու հարցում։
Այս առաջադրումը կարևոր է առնվազն այն առումով, որ վաղը - մյուս օրը ՔՊ-ն չի կարողանա իրեն սրբի տեղ դնել ու ասել․ «Թո՛ղ ընդդիմությունը թեկնածու առաջադրեր, մենք էլ նրա՛ն կընտրեինք»»,- գրել է Մելիքյանը։
--00—ԼՄ