ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News
Կարևոր լուր ճանապարհային անվտանգության ապահովման տեսանկյունից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։
«Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիությունը ստուգող նոր սարքեր են ձեռք բերվել ՆԳՆ կողմից, որոնք գտնվում են ստուգաչափման գործընթացում։
Հիշեցնեմ, որ մեր օրենսդրությամբ կարգավորվում է ոչ միայն դիմապակու լուսաթափանցելիությունը, այլև դիմացի կողային ապակիներինը նույնպես, ինչպես աշխարհի շատ երկրներում։
Վարորդի և դիմացի ուղևորի դռների ապակիները պետք է ունենան առնվազն 70% լուսաթափանցելիություն, հետևաբար վարորդները պետք է համապատասխանեցնեն իրենց մեքենաները այս պահանջներին, որպեսզի վարչական պատասխանատվության չենթարկվեն»։
--00—ՅՄ