ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News
«Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամներ Անի Սամսոնյանի և Դավիթ Խաժակյանի հետ Թբիլիսիում մասնակցել ենք Պոտսդամի գործընթացի շրջանակներում տարածաշրջանային քննարկման:
ԼՀԿ կողմից ներկայացվել են Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգային խնդիրները, ինչպես նաև Լաչինի միջանցքի տևական բլոկադայի հետևանքով Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամը:
«Տարածաշրջանային զարգացումներ և հարավային կովկասի կուսակցությունների օրակարգը ԱԼԴԵ-ում» թեմայով քննարկման մասնակիցներ են նաև Վրաստանի և Ադրբեջանի ազատական կուսակցությունները:
--00—ՅՄ