ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սենեգալի Հանրապետության նախագահ Մակի Սալին Սենեգալի Անկախության օրվա առթիվ:
Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Հավատացած եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք Հայաստանի և Սենեգալի միջև փոխգործակցության ընդլայնմանն ու խորացմանը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Սենեգալի ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:
--00—ՅՄ