ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News
Վրաստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ Վերին Լարս անցակետի ռուսական հատվածում առկա տեխնիկական խնդրի պատճառով բարդություններ են առաջացել անցակետը հատող մեքենաների մաքսային ձևակերպումների հետ կապված:
«Վրաստանում ՀՀ դեսպանությունը և Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հարցի առնչությամբ մշտական կապի մեջ են համապատասխան երկրների պատկան գերատեսչությունների հետ:
Աշխատանքներ են տարվում խնդրի շուտափույթ կարգավորման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։
--00—ՅՄ