ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News
ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին անհրաժեշտ է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ շփումների շարունակումը, փոխանցում է Sputnik Արմենիա-ն։
«Տեղեկություն ունեմ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին: ԵԱՀԿ-ն կարող է առաջարկել իր ռեսուրսները, որպեսզի կողմերի միջև շփումներ լինեն և կանխվեն նման միջադեպերը»,- ասել է Օսմանին Բաքվում կայացած ասուլիսում, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները:
Նրա խոսքով՝ խաղաղությունը կարևոր է երկու կողմի համար էլ։ «Որպես ԵԱՀԿ նախագահ՝ ես աջակցում եմ խաղաղության ապահովմանն ուղղված նախաձեռնություններին»,- ասել է նա:
--00—ՅՄ