ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News
Հավատարիմ լինելով երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացին և Ղարաբաղում ապրող հայերի վերաինտեգրմանը՝ Ադրբեջանը Հայաստանին կոչ է անում կառուցողական և արդար դիրքորոշում դրսևորել խաղաղ գործընթացում և ճիշտ ըմբռնել տարածաշրջանային իրողությունները։ Այդ մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գերատեսչության այսօրվա հայտարարությունում, փոխանցում է «Ազատություն»-ը:
«Հայկական կողմը պետք է վերջապես գիտակցի, որ տարածաշրջանում խաղաղությունն ու համագործակցությունն այլընտրանք չունեն»,- ասվում է փաստաթղթում։
Trend լրատվական գործակալության հաղորդագրության համաձայն, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն այդ հայտարարությունը հրապարակել է «նոյեմբերի 8-ի Հաղթանակի օրվա կապակցությամբ»։
«Ադրբեջանի տարածքներում հայկական զինված ուժերի և Հայաստանի կողմից ստեղծված անջատողական վարչակարգի գոյության դադարեցումից հետո կան տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ընդարձակ հնարավորություններ»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ