ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News
Ադրբեջանը բազմիցս ագրեսիայի չհրահրված գործողություններ է նախաձեռնել Հայաստանի ինքնիշխան տարածքում, որոնք ապակայունացնում են տարածաշրջանը և գրեթե անհնար են դարձնում խաղաղությունը։ Այս մասին թվիթերի իր էջում գրել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ֆրենկ Փալոնը՝ խոսելով երեկ Տեղ համայնքում տեղի ունեցած միջադեպի մասին։
«ԱՄՆ-ն պետք է Ալիևին պատասխանատվության ենթարկի»,-գրել է նա։
--00—ՅՄ