ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News
Երեկ Կապանում հայտնաբերված ադրբեջանցուն ոստիկանությունը փոխանցել է ԱԱԾ-ին: Այս մասին 24News-ին հայտնեց Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը:
Նշենք, որ ՀՀ Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Երեկ՝ ապրիլի 13-ին, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը:
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ