ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Ռուսական խաղաղապահների միջնորդությամբ, ադրբեջանական կողմին են հանձնվել ադրբեջանցի երկու զինծառայողները, որոնք գերեվարվել էին դեկտեմբերի 18-ին, Սյունիքի մարզում։ Այս մասին հայտնում է ռուսական խաղաղապահ առաքելության տելեգրամյան պաշտոնական էջը։
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ պաշտոնապես հայտնել էր, որ դեկտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասերից մեկում հայ դիրքապահների կողմից ձերբակալվել են Ադրբեջանի ԶՈՒ երկու սահմանախախտ զինծառայողներ։
«Դեկտեմբերի 20-ին, մարդասիրական նկատառումներով և ՌԴ միջնորդությամբ, նշված զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին»,-նշված էր ՊՆ հայտարարության մեջ։
--00--ԿԿ