ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ժամանել է Կիև: Սա Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած ռազմական գործողություններից ի վեր Ստոլտենբերգի առաջին այցն է Կիև: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Reuters գործակալությանը:
Ըստ Reuters-ի լուսանկարչի՝ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը հարգանքի տուրք է մատուցել պատերազմի ընթացքում զոհված ուկրաինացի զինվորների հիշատակին և դիտել է Կիևի կենտրոնական հրապարակում ցուցադրված վնասված ռուսական ռազմական տեխնիկան:
Ստոլտենբերգի այցի մասին չէր հայտարարվել։
2022 թ.-ի փետրվարի 24-ին սկսված պատերազմի ընթացքում ՆԱՏՕ-ի երկրները մեծ ռազմական աջակցություն են ցույց տվել Կիևին՝ ուղարկելով զենք և զինամթերք:
--00—ԶՀ