ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարՅեն Ստոլտենբերգը հայտարարել է Խավիեր Կոլոմինային Հարավային հարևանության հարցերով նոր հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին։ Այս մասին հայտնում է ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը։
Երեքշաբթի Ստոլտենբերգը հայտարարեց Խավիեր Կոլոմինային Հարավային հարևանության հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին:
Նա գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերի և անվտանգության քաղաքականության գծով օգնականի տեղակալն է, ինչրպես նաև՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը․ «Մեր Դաշինքի համար կարևոր են Մերձավոր Արևելքը, Հյուսիսային Աֆրիկան և Սահելի շրջանները: Խավիեր Կոլոմինան ՆԱՏՕ-ի գործընկերների հետ շփվելու մեծ փորձ ունի: Նրա նշանակումը ավելի կամրապնդի ՆԱՏՕ-ի կարևոր աշխատանքը հարավում»:
Որպես Հարավային հարևանության հատուկ ներկայացուցիչ՝ Կոլոմինան կծառայի որպես ՆԱՏՕ-ի կենտրոնական անձ տարածաշրջանում: Նա պատասխանատու կլինի հարավում ՆԱՏՕ-ի ջանքերի համակարգման համար և կամրապնդի ներգրավվածությունը գործընկերների հետ:
Վաշինգտոնի գագաթնաժողովում դաշնակիցները համաձայնության են եկել գործողությունների ծրագրի շուրջ, որը կավելացնի ՆԱՏՕ-ի ներգրավվածությունը Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և Սահելի շրջաններում: Հատուկ ներկայացուցչի նշանակումը այս ծրագրի մի մասն է:
--00—ԱՊ