ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Դիլետանտիզմի մաստեր կլաս։
Շատ հստակ է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լաչինի միջանցքը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը և այնտեղ գտնվում են Ռուս խաղաղապահները, պատկանում է, որովհետև նոյեմբերի 9 -ի հայտարարությամբ, Ադրբեջանի ստորագրությամբ Լաչինի միջանցքն ամբողջովին հանձնվել է Ռուսաստանի Դաշնությանը
Արմեն Գրիգորյան
Հայաստանի ԱԽ քարտուղար
Արմեն Գրիգորյանը երեկ գերազանցեց դիլենտանտիզմի բոլոր հնարավոր սահմանները: Ոչ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և ոչ էլ միջազգային որևէ փաստաթուղթ չեն ամրագրում Լաչինի միջանցքի պատկանելությունն Ադրբեջանին:
Մի ժամանակ էլ Փաշինյանը կարգավորման Մադրիդյան սկզբունքները փոխարինել էր իր մոգոնած Մյունխենյան սկզբունքներով ու «սուր» էր ճոճում միջազգային հանրության դեմ:
Հետևանքները հայտնի են:
Եթե Հայաստանի իշխանությունը նման գրագիտությամբ և որակով է բանակցում, թերևս հենց այսպիսի աղետալի վիճակում պետք է գտնվեին Հայաստանն ու Արցախը»։
--00—ՍՊ