ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել, որում ասված է․
«Այսօր Հաղթանակի և խաղաղության օրն է: Հիշենք բոլորին, ովքեր պայքարել են հաղթելու վստահությամբ և չպարտվելու հաստատակամությամբ, ովքեր ընկել են հաղթանակի ու խաղաղության համար:
Նրանք բոլորը համոզված էին, որ ազատությունը, խաղաղությունն ու հաղթանակը երբեք չեն մատուցվում որպես նվեր, որ դրանք ձեռք են բերվում կամքի ու ջանքի շնորհիվ, շատ հաճախ՝ կյանքի ու առողջության գնով: Խոնարհումս հավերժական սխրանքին ու անմար հիշատակին»:
--00—ԶՀ