ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News
Սյունիքում 55 մլն եվրոյի աջակցություն ենք տրամադրել, որով հստակ ազդակ ենք ուղարկում, որ աջակցում ենք Հայաստանին և Հայաստանի տարածքային ամբողջականությանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորին:
Նա նշել է, որ Հայաստանում աջակցել են բարեփոխումների գործընթացին․ «Առաջընթացը ապահովվել է բավականին մարտահրավերներով լի ժամանակաշրջանում՝ կովիդ, պատերազմ, հետո արտահերթ ընտրություններ: Մինչ օրս բավականին լարված իրավիճակ է աշխարհում»,-ասել է նա:
Խոսելով նախօրեին Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպմանը, Վիկտորինն ընդգծել է՝ ԵՄ-ն հանձնառու է և պատրաստ աջակցելու Հայաստանին ու Ադրբեջանին հարատև և խաղաղ լուծում գտնելու ճանապարհին, ինչը ոչ միայն խաղաղության կապահովի, այլև կերաշխավորի կայունություն այս տարծաշրջանում:
--00—ՅՄ