ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում կասեցվել է 126 միլիոն ռուբլու ոսկու մաքսանենգություն: Ուղևորը փորձել է մեկնել Ռուսաստանից 24-կիլոգրամ քաշով երկու ձուլակտորներով: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից։
««Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանում կասեցվել է Ռուսաստանի Դաշնության պետական սահմանով ոսկու ապօրինի տեղափոխման փորձը: Ռուսաստանի Դաշնության տարածքից մեկնելու փորձ կատարած անձի մոտ հայտնաբերվել է անձնական իրերի մեջ թաքցված ոսկու երկու ձուլակտոր՝ ավելի քան 24 կիլոգրամ ընդհանուր քաշով: Դրանց գնահատված արժեքը գերազանցում է 126 միլիոն ռուբլին», - հաղորդում է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության հասարակության հետ կապերի կենտրոնը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ