Կոկաինով, Աշոտով հնարավոր չէ Արցախի հարցը մոռացության տալ. Անժելա Էլիբեգովա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

Կոկաինով, Աշոտով հնարավոր չէ Արցախի հարցը մոռացության տալ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեկովան։

Էլիբեկովայի համոզմամբ, որևէ մեկը չի առևանգել Աշոտ Փաշինյանին, եթե տիկին Գայանեն այդպիսի մտադրություն ունենար, ապա շուտ կաներ։ Ըստ նրա հասկանալի չէ, թե ինչու էր Աշոտը հայտնվել դատարանի բակում, չի բացառվում, որ նույնիսկ սադրանքի հետ գործ ունենք։

Փորձագետի կարծիքով, այս հարցը տարբերվում է քաղաքական այլ գործընթացներից, քանի որ այն իր էությամբ միավորում է շատերին։

Խոսելով Կոռնիձորի ակցիայի մասին՝ Էլիբեկովան նշեց, որ դրանով մենք փորձում ենք ցույց տալ, որ արցախցիները միայնակ չեն։

Անդրադառնալով բանակցային գործընթացին՝ Էլիբեկովան ավելացրեց, որ Ադրբեջանը շտապում է, քանի որ կան բազմաթիվ լուրջ խնդիրներ, որոնք Ալիևը ձգտում է արագ լուծել։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ