Խաղաղության պայմանագրի 2 հոդված ԱՄՆ-ում համաձայնեցրել ենք Ադրբեջանի հետ․ Արարատ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

Ոչ միայն Մոսկվայի, այլև վերջին շրջանի բոլոր բանակցությունները հանդիսանում էին ինտենսիվ քննարկումների փուլ՝ Վաշինգտոնի քառօրյա հանդիպումը, Բրյուսելի քննարկումները և հիմա նորից Մոսկվան․ Վաշինգտոնում առաջընթաց եղավ՝ խաղաղության պայմանագրի 2 հոդված համաձայնեցրել ենք Ադրբեջանի հետ։ Այսօր այս մասին Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին հետ համատեղ հարցազրույցի ընթացքում նշեց ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը։

«Վերահաստատում եմ Հայաստանի հանձնառությունը՝ հաստատել երկարատև, կայուն և արժանապատիվ խաղաղություն Հարաային Կովկասում։ Բանակցություններում Հայաստանը ներգրավված է շատ կառուցողական, բայց մենք միայնակ չենք կարող․ այս քայլերը պետք է լինեն փոխադարձ։» - հավելեց Արարատ Միրզոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ