ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով՝ Ամբակում Գրիգորյանը նշանակվել է Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Քրեակատարողական ծառայության պետ Ս. Ատոմյանի՝ 2023 թվականի մայիսի 24-ի թիվ Ե 40/10-2631 գրությամբ ներկայացված առաջարկությունը Ամբակում Սեյրանի Գրիգորյանին 2023 թվականի մայիսի 26-ից նշանակել Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ:
--00—ՅՄ