ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News
Վարդան Բիչախչյանը լքել է «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչի պաշտոնը, տեղեկանում ենք ակումբի մամուլի ծառայության հաղորդագրությունից։
««Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի և Վարդան Բիչախչյանի ու իր մարզչական շտաբի միջև կնքված պայմանագրի ժամկետը լրացել է, և կողմերը որոշել են չշարունակել համագործակցությունը:
Վարդան Բիչախչյանը թիմը գլխավորում էր 2022 թվականի հունիսից: «Արարատ-Արմենիան» Բիչախչյանի գլխավորությամբ տարբեր մրցաշարերում անցկացրել է 40 խաղ, տոնել 24 հաղթանակ, գրանցել 9 ոչ-ոքի և կրել 7 պարտություն:
Շնորհակալություն ենք հայտնում պարոն Բիչախչյանին և իր մարզչական շտաբին` համատեղ աշխատանքի, գեղեցիկ ֆուտբոլի և բազմաթիվ լավ հիշողությունների համար ու մաղթում ենք հաջողություն»,- նշվում է հաղորդագրությունում։
Հայաստանի Պրեմիեր լիգայի ավարտված առաջնությունում «Արարատ-Արմենիան» գրավել է երրորդ տեղը՝ նվաճելով Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի ուղեգիր։
--00--ՍՊ