Լաչինում ևս 13 ադրբեջանցի ընտանիք է բնակություն հաստատել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24news

1674483366_lachin-arcax

Անցած տարվա օգոստոսից Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Լաչինում ևս 13 ադրբեջանցի ընտանիք՝ 44 մարդ է բնակություն հաստատել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական պաշտոնական աղբյուրները։

Նշվում է, որ ընտանիքներին Լաչինում դիմավորել են Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչները, այդ թվում՝ Լաչինի շրջանում Ալիևի հատուկ ներկայացուցիչը։

Ադրբեջանական պաշտոնական տվյալների համաձայն, այս տարվա մայիսի 28-ից Լաչինում ընդհանուր առմամբ հաստատվել է 55 ընտանիք՝ 213 մարդ։

--00—ՅՄ