ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Գորիսում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոյին և վերոնշյալ ենթահանձնաժողովի պատվիրակությանը, ինչպես նաև Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին։ Հանդիպմանը ներկա էր նաև Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, տեղեկանում ենք Սյունիքի մարզպետարանի մամուլի ծառայությունից։
Քննարկվել են Սյունիքին ու Արցախին առնչվող անվտանգային հարցեր, Բերձորի միջանցքի փակ լինելու հետևանքները, նաև ԵՄ-ի կողմից Սյունիքի դիմակայունության բարձրացման ու զարգացման ծրագրերին ուղղված օժանդակությունը։
--00—ՍՊ