ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News
ՀՀԿ -Միացյալ Ռուսաստան միջկուսակցական կապերը զարգացման նոր փուլ են թեւակոխում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Հունիսի 22-24 -ը ՀՀԿ պատվիրակությունը/ՀՀԿ ԳՄ անդամ Է.Շարմազանով եւ ՀՀԿ Խորհրդի անդամ Հ.Դանիելյան/ Միացյալ Ռուսաստան կուսակցության հրավերով Մինսկում մասնակցել են «Ռուսաստանի բարեկամները» միջազգային համաժողովին ու «Քաղաքակրթական երկխոսություն» թեմայով կլոր սեղան-քննարկմանը։
Կարեւորվել են ՀՀԿ-Միացյալ Ռուսաստան կապերի ամրապնդումն ու քննարկվել են երկու պետությունների համար կենսական նշանակություն ունեցող հարցեր։
Հատուկ ներկայացվել է ՀՀԿ դիրքորոշումը Արցախյան հիմնահարցի հետ կապված ու արձանագրվել.
1. Ի տարբերություն Փաշինյանի ՝ ՀՀԿ-ն Արցախը չի ճանաչել ու չի ճանաչելու Ադրբեջանի մաս։
2. Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անքակտելի է։
3. Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը հումանիտար աղետ է,իսկ միջանցքն էլ անհապաղ պետք է բացվի։
Անդրադարձ է կատարվել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ապօրինի կալանավորմանը ու արձանագրվել Արմեն Աշոտյանի քաղբանտարկյալ լինելու փաստը։
Կողմերն արձանագրել են երկու կուսակցությունների կարեւոր դերը հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն ամրապնդելու գործում»,-գրել է Շարմազանովը։
--00--ԶՀ