ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News
«Մարտունու վարչական համայնքի՝ քաղաքապետարանի ներկայացուցիչ Կարեն Սիմոնյանը, փաստացի չի ապահովում սահմանադրական գործընթացի պատշաճ ընթացքը», - այս մասին գրում է լրագրող, հասարակական գործիչ Նաիրի Հոխիկյանը՝ հրապարակելով Մարտունիում իրականացվող «Հայաքվե» նախաձեռնության աշխատակիցների նկատմամբ կատարված հարձակման մանրամասները։
Սադրիչները բերման են ենթարկվել, երկու հոդվածով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել: Կից ներկայացվող տեսանյութում վկաներից մեկը պատմում է հարձակման մանրամասները։
--00—ԱՊ