Վարդավառին ավանդական ջրոցիից բացի սպասվում է ձնոցի և ձնագնդի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24news

187074fd9b9bec7b047f47ba93d657f410b4ca99

Հուլիսի 16-ին` ժամը 15։00-ին, Երևանի քաղաքապետարանի Գեղասահքի և հոկեյի մարզադպրոցը հրավիրում է միասին նշելու Վարդավառը:

Ավանդական ջրոցիից բացի սպասվում է ձնոցի և ձնագնդի, պղպջակների և փրփուրի շոու, մանկական ինտերակտիվ թատրոն:

Երեխաները հնարավորություն կունենան օգտվել տարածքում տեղադրված բատուտից, նկարվել photobooth-ում՝ տեղում վերցնելով լուսանկարները, նաև ակվագրիմ ունենալ, պարել և սնվել:

Մուտքն ազատ է: Հասցե՝ Ծովակալ Իսակովի պող., 27/10 շենք:

--00—ՅՄ