ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24news
Ակնկալում ենք, որ հայ ժողովրդի բոլոր հատվածները Մայր Հայաստանում և Սփյուռքում ևս ոտքի կկանգնեն ու գործնական քայլերով իրենց սատարումը կբերեն Արցախին, քանի որ Արցախը բացառիկ նշանակություն ունի ողջ հայ ժողովրդի ու հայոց պետականության համար, այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով Արցախում մեկնարկող համապետական շարժմանը․
«Վաղը առավոտվանից Արցախում սկսում ենք համաժողովրդական շարժում՝ աշխարհին ու ողջ հայությանը ներկայացնելու վերահաս աղետը և պահանջելու բոլոր դերակատարներից կատարելու Արցախի ժողովրդին պաշտպանելու պարտականությունները:
Ակնկալում ենք, որ հայ ժողովրդի բոլոր հատվածները Մայր Հայաստանում և Սփյուռքում ևս ոտքի կկանգնեն ու գործնական քայլերով իրենց սատարումը կբերեն Արցախին, քանի որ Արցախը բացառիկ նշանակություն ունի ողջ հայ ժողովրդի ու հայոց պետականության համար:
ԱՐՑԱԽԸ ՄԻԱՅՆԱԿ ՉԷ...
ԱՐՑԱԽԸ ՄԵՆՔ ԵՆՔ...»,- գրել է նա:
--00—ՍՊ