ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24news
ԱՄՆ-ն, Հարավային Կորեան և Ճապոնիան համատեղ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով Հյուսիսային Կորեայի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:
Ըստ Ճապոնիայի՝ այս շաբաթ Հյուսիսային Կորեայի արձակված հրթիռը թռչել է 74 րոպե՝ հասնելով 1000 կմ հեռահարության, սա Հյուսիսային Կորեայի պատմության ամենաերկար թռիչքն է:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ