ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24news
Դեկտեմբերից ավելի քան 100․ 000 արցախահայեր Ռուսաստանի մեղսակցությամբ շրջափակված են Ադրբեջանի կողմից։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոն՝ մեկնաբանելով Le monde ֆրանսիական պարբերականի հոդվածը Արցախում բողոքի ցույցի մասին։
«Լեռնային Ղարաբաղ. հազարավոր մարդիկ բողոքում են՝ պահանջելով բացել Հայաստան տանող միջանցքը»,- նշել է Լուազոն։
--00—ՅՄ