ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24news
Փաշինյանը գնդակահարել է Փաշինյանին՝ մերժելով ինքն իրեն, ամեն օր նոր կերպ է հանդես գալիս։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։
Հարությունյանի համոզմամբ, մենք մեր պարտության գերին ենք դարձել և ոչ մի քայլ չենք անում վերականգնվելու համար։ Իրավապաշտպանի կարծիքով, Հայաստանը դիվանագետներ չունի, մեր շահերը չեն պաշտպանվում և դա է պատճառը, որ անընդհատ նահանջում ենք։
Ըստ Հարությունյանի՝ պատերազմը հավանական է, որտեղ մենք նորից կորուստներ ենք ունենալու, իսկ Ադրբեջանն էլ նոր տարածքային կտորներ է պոկելու։
Մանրամասները` տեսանյութում։
--00—ՅՄ