Հայտնի է, թե որտեղ և որ ժամին տեղի կունենա Փաշինյանի ասուլիսը․ ՀԺ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News

ս





Ինչպես ավելի վաղ հայտնի դարձավ՝ հուլիսի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է մամուլի ասուլիս հրավիրել՝ պատասխանելով լրատվամիջոցների հարցերին։



«Հայկական ժամանակը» գրում է․ Քանի որ, Կառավարության շենքում վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, վարչապետը որոշ ժամանակով տեղափոխվել է Բաղրամյան 26-ի նստավայր, նրա վաղվա ասուլիսը տեղի կունենա հենց Բաղրամյան 26-ում:

Ըստ տեղեկությունների՝ այն մեկնարկելու է 13:00-ին:

Հիշեցնենք, որ նախորդ անգամ Փաշինյանի հրավիրած ասուլիսը տեղի էր ունեցել մայիսի 22-ին:

--00—ՍՊ