Երևանում պարեկներն իրականացրել են օպերացիա․ կասկածյալի մոտ հայտնաբերվել է 70 փաթեթ թմրամիջոց

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

շամ հ

Այսօր՝ օգոստոսի 4-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավիթաշեն թաղամասի բնակիչներից մեկը հնարավոր է՝ իր մոտ թմրանյութ է պահում և իրացնում։



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանի հանձնարարականով, Երևանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի և Երևանի գնդի 4-րդ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ, պարեկները գործի են անցնում և իրականացնում «Հագել ես դեղին, թմրանյութը՝ նստատեղիդ» օպերացիան։



4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Խաչիկ Հովհաննիսյանն ու Լևոն Բաղդասարյանը կասկածյալին նկատում են Դավիթաշեն 3-րդ թաղամասում, ով լինում է Subaru մակնիշի ավտոմեքենայով։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։



--00—ԼՀ