ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News
«Դատական իշխանություն» թելեգրամյան ալիքը տեղեկացնում է, որ դատավորների ընդհանուր ժողովի օրակարգը ձայների ճնշող մեծամասնությամբ հաստատվեց։
Նշենք, որ մասնակցող 201 դատավորից օրակարգի ընդունմանը դեմ էր միայն 17-ը։ Հիշեցնենք, որ օրակարգում ներառված է ԲԴԽ դատավոր անդամի ընտրության հարցը։ Թեկնածուները երեքն են՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Մնոյանը և Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանը։ Արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն։
--00—ԱՊ