Էդգար Հովհաննիսյանը ընտրվեց ԲԴԽ անդամի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

ֆգ

Էդգար Հովհաննիսյանը ընտրվեց ԲԴԽ անդամի պաշտոնում Այսօր հրավիրված դատավորների ընդհանուր ժողովն ավարտվեց: Քվեարկությանը մասնակցած դատավորների ձայների ճնշող մեծամասնությամբ՝ 137 կողմ ձայնով, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ ընտրվեց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ թեկնածուները երեքն էին՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Մնոյանը և Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանը։

--00—ԱՊ