ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News
Հայաստանում 2023 թվականի հունվար-հունիսին 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 2,6%-ով աճել է ծնելիությունը։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։
Նշվում է, որ հաշվետու ժամանակահատվածում ծնվել է 16 939 երեխա, մինչդեռ 2022 թվականի վեց ամսում ծնվել է 16 511 նորածին: Միաժամանակ, 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 1.8% ծնելիության անկում (ծնվել է 17 249 երեխա):
Ընդ որում, նշված ժամանակահատվածում գրանցվել է մեռելածնության 205 դեպք, ինչը 6.8%-ով պակաս է 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ և 14.2%-ով պակաս 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:
Ընդհանուր առմամբ, 2023 թվականի առաջին կիսամյակում երկրում մահացել է 12 472 մարդ, ինչը 15%-ով պակաս է 2022 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից և 24%- ով պակաս է 2021 թվականի վեց ամիսների ցուցանիշից։
--00—ՍՊ