ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը գործելու է օգոստոսի 23-ից՝ քարոզարշավի մեկնարկին զուգահեռ:
Ինչպես հայտնի է, ՔՊ գլխավոր շտաբը Հյուսիսային պողոտայում է գտնվում. գրասենյակը դեռ պատրաստ չէ, այս պահին այնտեղ վերանորոգման աշխատանքներ են ընթանում, ինչով պայմանավորված՝ կուսակցությունում խառն են:
Մեր տեղեկություններով՝ գրասենյակի նորոգման աշխատանքները եւս Արմեն Փամբուխչյանն է անձամբ համակարգում:Շտաբի բացվելուց հետո արդեն պարբերաբար այնտեղ հավաքներ, քննարկումներ կլինեն՝ ավագանու ընտրությունների հետ կապված:
Գլխավոր շտաբը բացելուց հետո արդեն ամեն վարչական շրջանում շտաբներ կբացվեն, որոնք կկորդինացվեն Արմեն Փամբուխչյանի կողմից»:
Ավելին՝ թերթի այսօրվա համարում։
--00—ՍՊ