ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News
«Ապրելու» երկիր» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու իր ընտրական ցուցակը, որում 129 թեկնածու է ընդգրկված։
Այսօր ընտրական ցուցակները ԿԸՀ ներկայացնելու վերջին օրն է։ Մինչ այսօր Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար 8 կուսակցություն էր դիմել ԿԸՀ` «Հայաստանի եվրոպական», «Ժողովրդավարական համախմբում», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանուն սոցիալական արդարության», «Ուժը հայրենյաց», «Հանրային ձայն», «Ազգային առաջընթաց» և «Հաղթանակ» կուսակցությունները։
Մանրամասները՝ տեսանյութում:
--00—ԱՊ