ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News
Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, թե իբր հայկական ԶՈւ դիվերսիոն խումբ է փորձել ներթափանցել ադրբեջանական տարածք, որի անդամներից մեկը վիրավորվել է և ձերբակալվել։
Հիշեցնենք, որ քիչ առաջ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ այսօր՝ օգոստոսի 16-ին, պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը:
«Վարժական հավաքի մասնակցին հայտնաբերելու նպատակով ընթանում են որոնողական աշխատանքներ», - ասված է մեր պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունում։
—ԼՀ