ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News
Նոյեմբերի 26-ին Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել գերեվարված երկու քաղաքացու՝ Միհրան Էռնեստի Մուսայելյան (ծնվ. 2000թ.) և Արեն Ժիրայրի Արամյան (ծնվ. 1993թ.): Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
Հիշեցնենք, որ այսօր Սոչիում սպասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
Երեք երկրների առաջնորդների հանդիպումից առաջ Վլադիմիր Պուտինը նրանց հետ կունենա առանձնազրույցներ, որոնց արդյունքում տեղի կունենա նաև եռակողմ հանդիպումը։
--00--ԿԿ