ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News
Ես հիմա Գորիսում եմ, Կարմիր խաչի ներկայացուցիչներն էլ են այստեղ, որոշակի գործողություններ եղել են, բայցոր թույլ տան մարմինը տեղափոխենք` ոչ: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Լանջիկի մոտ ողբերգական վթարից մահացած 21-ամյա Հելեն Դադայանի քեռին:
Արցախում էլ Հելեն Դադայանի մայրն էր գնացել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակ, խնդրել` թույլ տալ կա´մ աղջկա դին տեղափոխել Արցախ, կա´մ իրենք գան Հայաստան:
«Արցախի իշխանություններն են միացել քրոջս, ռուս խաղաղապահներին են դիմել, բայց այս պահին արդյունք չունենք»,- մանրամասնեց Հելեն Դադայանի մորեղբայրը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին Գյումրի-Երևան ճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի ու մարդատար Volkswagen-ի բախման հետևանքով տեղում մահացել են մարդատարի 10 ուղևորներն ու վարորդը։ Եվս 6 մարդ՝ ծանր ու ծայրահեղ ծանր վիճակում, նրանից թվում՝ «ԶԻԼ»-ի վարորդը, տեղափոխվել էին «Գյումրի» բժշկական կենտրոն։
Մերի Մանուկյան
--00—ԼՀ