ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News
Օգոստոսի 24-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Ֆրանսիայի «Հանրապետականներ» կուսակցության պատվիրակության ղեկավար Ֆրանսուա-Քզավիե Բելամիին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
ԱԳ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Ֆրանսուա-Քզավիե Բելամիին ներկայիս տարածաշրջանային բարդ մարտահրավերների պայմաններում Եվրախորհրդարանում Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և առկա հումանիտար հարցերի նկատմամբ հետևողական ուշադրության համար՝ կարևորելով նաև ընթացիկ տարվա փետրվարին վերջինիս այցելությունը Լաչինի միջանցքի սկզբնամաս:
Զրուցակիցները քննարկել են Լաչինի միջանցքի՝ 8 ամսից ավել ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը, որի մասին անդրադարձ է կատարված նաև Եվրախորհրդարանի տարածաշրջանային զեկույցներում, ներառյալ՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերջին զեկույցում:
--00—ԼՀ