ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News
Փաշինյանը շուտով կասի, որ հայերն են մեղավոր Ցեղասպանության մեջ: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանը։
Սահակյանը հարցազրույցի ընթացքում մանրամասն ներկայացրեց Անկախության հռչակագրի ընդունման համատեքստը, դրան հաջորդող և նախորդող իրադարձությունները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դատողությունները որակելով որպես անհեթեթ։
Ըստ Սահակյանի՝ Հայաստանի Անկախության հռչակագիրը շատ ավելի զուսպ էր, քան մերձբալթյան երկրների, Ադրբեջանի և Վրաստանի հռչակագրերը։ Ըստ նրա՝ անհրաժեշտ է Հռչակագիրը դիտարկել 1990 թ․-ի ժամանակային համատեքստում և չնայել դրան 2023 թ․-ի բարձրունքից։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ