Նիկոլը միակ մեղավորը չէ, նա մենակ չի եղել, բա մյուսներն ի՞նչ էին անում, հետո կասեմ՝ էլ ովքեր են եղել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

«Ես հատուկ եմ հայտարարել, որ Փաշինյանին ներել եմ»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Գեղամ Նազարյանը:

«Հեշտ է բերել, ասել, որ միակ մեղավորը Նիկոլն է։ Մեր գրականությունը, մեր պատմությունը բերել է նրան, որ ասում են մենք այս ճակատամարտը պարտվեցինք, որովհետև 1 դավաճան կար։ Մեզ բերել հասցրել են նրան, որ մի հոգի կարող է մի ազգի ճակատագիր որոշել, բա մյուսներն ի՞նչ էին անում»,- ասաց նա և  կոչ արեց լրագրողներին այդ ծուղակը չընկնել։

Ըստ Նազարյանի՝ Փաշինյանը շատ ծանր և մեծ մեղավորություն ունի ստեղծված իրավիճակում, բայց դա չի նշանակում, որ նա մենակ է եղել։

«Հետո կասեմ՝ էլ ովքեր են եղել», - ասաց նա՝ չհստակեցնելով կոնկրետ ժամկետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ