ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News
«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը բաց է թողել իսպանական թիմի մարզումը, հայտնում է Marca-ն, փոխանցում է Armsport-ը։
Ըստ աղբյուրի՝ Զախարյանը հիվանդության պատճառով չի ներկայացել մարզմանը։
Զախարյանը «Ռեալ Սոսյեդադ» է տեղափոխվել օգոստոսի 19-ին Մոսկվայի «Դինամոյից»: 20-ամյա ռուսաստանցին իսպանական ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2028/29 մրցաշրջանի ավարտը։ Զախարյանն իր նորամուտը նոր թիմում նշել է Իսպանիայի առաջնության 3-րդ տուրի՝ «Լաս Պալմասի» դեմ խաղում (0:0): Ընդհանուր առմամբ Լա Լիգայում նա անցկացրել է 2 խաղ։
Չորս տուրից հետո «Սոսյեդադը» 6 միավորով 8-րդն է Լա լիգայի մրցաշարային աղյուսակում:
--00—ՍՊ