ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News
«Ուրարտուի» մամուլի ծառայությունն արձագանքել է Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի՝ կարիերան հայկական ակումբում շարունակելու մասին տեղեկություններին՝ ասելով, որ ռուս ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ բանակցություններ չեն եղել։ Այս մասին գրում է Armsport.am-ը։
«Այս տեղեկությունը եղել է նախկինում և հերքվել։ Մեր ակումբը Արսեն Զախարյանի հետ բանակցություններ չի վարում»,- «Ուրարտուի» հայտարարությունն է մեջբերում Sport24-ը։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Զախարյանը կարող է տեղափոխվել երևանյան ակումբ՝ այնուհետև Եվրոպա տեղափոխվելու մտադրությամբ։
--00--ԶՀ