ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News
Ձյուդոյի երիտասարդական հավաքականը մեկնել է Նիդերլանդներ՝ մասնակցելու սեպտեմբերի 7-9-ը Հաագա քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը։
Երիտասարդ ձյուդոյիստները մրցավայր են մեկնել Վրաստանից, որտեղ օգոստոսի 25-ից սեպտեմբերի 4-ը Գորի քաղաքում նախապատրաստական ուսումնամարզական հավաք են անցկացրել։
--00—ՅՄ