ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Ադրբեջանը «թքում» է Արեւմուտքի եւ ՌԴ-ի երեսին, իսկ այնտեղ ձեւ են անում, թե անձրեւ է գալիս։ Ադրբեջանը լկտիացել է, քանի որ Արեւմուտքի եւ ՌԴ-ի «ատամները հաշվել» է։ Ինչու՞ են Արեւմուտքում եւ ՌԴ-ում զարմանում Ալիեւի լկտի պահվածքի վրա։ Չէ որ իրենք՝ Մինսկի խմբի համանախագահ երկրներ՝ ԱՄՆ, Ֆրանսիան եւ ՌԴ-ն, չհարգելով իրենց իսկ կողմից մշակված ուժի չկիրառման սկզբունքը, աչք փակեցին 44-օրյա պատերազմում Ադրբեջանի պատերազմով հարցեր լուծելու քաղաքականությանը։
Ալիեւը «թքեց» նրանց հեղինակության վրա ու ցույց տվեց, որ նրանք նավթն ու տարբեր շահեր իրենց իսկ ստորագրությունից վեր են դասում։ Հաագայի դատարանի պարտադրում է բացել Լաչինի միջանցքը,իսկ Ադրբեջանը հոխորտում է այդ որոշման դեմ։ ՌԴ-ն Լաչինի միջանցքը անխափան գործելու երաշխավորն է, բայց Ադրբեջանը եւս թքած ունի դրա վրա։
Ինչքա՞ն է շարունակելու նմամ կերպ վարվել Ալիեւը։ Քանի դեռ կամ Արեւմուտքը, կամ ՌԴ-ն «գլխին չեն բամփել»։ Կանե՞ն արդյոք։
Շահեր, շահեր …
Մեզնից բացի ոչ մեկ մեր խնդիրները չի լուծելու։ Իսկ մենք զբաղված ենք «իրար միս ուտելով»։ Դրա համար էլ հայտնվել ենք «կոտրած տաշտակի առաջ»»։
--00—ՅՄ